ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությանն անհրաժեշտ են անվտանգության ծառայության աշխատակիցներ. մանրամասների համար զանգահարել 099 27 50 07
Արգենտինայում արգելել են մինչև 18 տարեկանների սեռափոխությունը
ԱՄՆ-ԵՄ առևտրային նոր լարվածություն. ինչու է Բրյուսելը խոսում կոշտ քայլերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են Հայաստանի սննդամթերքի արտադրության խոշորագույն հարկատուները 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի օդը գնալով ավելի անառողջ է դառնում. ինչ պետք է անել դրա դեմ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վրաստանի եկամուտը գինու արտահանումից գերազանցում է 274 մլն դոլարը
Tesla-ի վաճառքներն ամբողջ Եվրոպայում կտրուկ նվազել են
Հայաստանի պետական պարտքի բեռը մեծանում է. ինչպես է դա ազդում տնտեսական աճի վրա. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 8.7 մլն բարելով
2025-ին Google Search-ը կաշխատի նոր սկզբունքով․ ինչ է փոխվում որոնման գործընթացում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ դրամ. վարչապետ
Disney-ն առաջին եռամսյակում 34%-ով ավելացրել է զուտ շահույթը
ԵՄ դատարանը հաստատել է Լեհաստանի նկատմամբ 320 մլն եվրո տուգանք
Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ. այրվել է 13 հա տարածք
ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածությունը խորանում է․ ինչու Չինաստանից ծանրոցները չեն հասնում ԱՄՆ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն դադարեցրել է Չինաստանից ծանրոցների ընդունումը. CNN
Ադրբեջանն Ուկրաինային 1 մլն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել
Ռուսաստանը 2025-ի հունվարին նավթից և գազից ստացված եկամուտներն ավելացրել է 17%-ով
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը. մանրամասները ABNews.am կայքում

Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում

Մրտ 20, 2023 12:43
155
ADS

           Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club-ի գործունեությունը։

          Acba Business Club-ի մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։ Այնուհետև կկայանա «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։ 

       

        Միջոցառմանը մասնակցելու հայտը կարող եք ներկայացնել այստեղ։

 

        Acba Business Club-ի մեկնարկի միջոցառումը լավ հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու և գործընկերների ցանցն ընդլայնելու համար։

        Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կկարողանան ներկա գտնվել ակումբի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են միջազգային բիզնես իրադարձություններին ու բիզնեսի վերաբերյալ ակտուալ քննարկումներին մասնակցելը, արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների բանախոսություններն ուկնդրելու հնարավորությունը, ակումբի գործընկեր կազմակերպություններից հատուկ պայմաններով ՏՏ, մարքեթինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, բազմաթիվ այլ առավելություններ։

         Ակումբին անդամակցելու, առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել sme.acba.am կայք։

         Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։