ԿԲ Նախագահի հունիսյան ասուլիսը՝ 5 թիվ, որ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ սահմանելով 6.75 %. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ. Evocabank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Temu-ում արդեն Իդրամ կա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի մայիս ամսվա բորսայական տվյալները

Հնս 6, 2025 11:05
29

1. AMX-ը հաջողությամբ հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը ConFEAS 2025-ը Երևանում

ConFEAS 2025 համաժողովը Երևանում․ Հայաստանի միացումը Tabadul հարթակին

2025թ. մայիսի 30-31-ին Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) Եվրո-Ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) հետ համատեղ Երևանում անցկացրել են ConFEAS 2025 համաժողովը։

Միջոցառումը համախմբել է ավելի քան 200 մասնագետների՝ բորսաներից, դեպոզիտարիաներից, բանկերից, ներդրումային և միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

Հանդիսավոր բացման ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կապիտալի շուկաների զարգացումն ու միջազգային համագործակցությունը։

Համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան միացել է Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին՝ ընդլայնելով կապը միջազգային ներդրողների ցանցի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2. AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի և արտարժույթի առևտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

3. Տեղի են ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Մայիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի արդյունքում տեղաբաշխվել են ընդհանուր 30 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

4. Մայիս ամսվա ամփոփում

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025 թ.-ի մայիս ամսվա տվյալները։ Ամսվա ընթացքում շարունակվել է մի շարք հարթակներում ակտիվությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոր ներդրումային հնարավորություններ

1. Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

2025 թվականի մայիսի 20-ին ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ցուցակվել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 5%։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

3. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ցուցակվել են 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 11%։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

4. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ցուցակվել են ընդհանուր ավելի քան 3․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր՝ 2 տրանշով։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 9․5% և 10%։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

5. «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ցուցակվել են ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը 4․75%։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: