Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ սահմանելով 6.75 %. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ. Evocabank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Temu-ում արդեն Իդրամ կա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում

Ովքեր կստանան առաջնահերթ աջակցություն առաջիկա տարիներին. մանրամասներ կառավարության նիստից

Հնս 5, 2025 17:20
36

1. Թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն

Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություն և 2025-2027 թթ. գործողությունների ծրագիր։ Ռազմավարությունը ներառում է երեք առանցքային ուղղություն՝ կանխարգելում, ապօրինի շրջանառության դեմ պայքար և կախվածություն ունեցող անձանց բժշկական ու սոցիալ-հոգեբանական վերականգնում։

Ըստ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ 2023-ին արձանագրվել է 5070 թմրամիջոցների գործածման դեպք, մինչդեռ 2024-ին արդեն նկատվում է նվազում՝ 3639 դեպք։ Խնդրի ծավալը պայմանավորված է նաև բացահայտումների ավելացմամբ, սակայն այժմ շեշտը դրվում է ներմուծման և արտադրության շղթաների վրա։

2024-ի ընթացքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 426 կգ թմրամիջոց, իսկ 2025-ի առաջին ամիսներին՝ արդեն 173 կգ։

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում և վերադարձ համայնքներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման ընթացիկ վիճակը։ Այժմ ընթացքի մեջ է 152 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինը գերազանցում է 600 մլրդ դրամը։

Օրինակներ՝

  • Օրգով գյուղի 4 հա հողամասը վերադարձվել է պետությանը և ամրացվել ԿԳՄՍՆ-ին։

  • Դիլիջանի և Իջևանի մանկապարտեզներ, ինչպես նաև Մարտունու մարզադաշտը (6.5 հա) վերադարձվել են համայնքներին։

  • Դիլիջանի մանկապարտեզի վերականգնումը կապված է եղել նախկին ԱԳ նախարարի կնոջ բարեգործական հիմնադրամի հետ, և շենքը 19 տարի չի օգտագործվել։

  • Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024-ի դեկտեմբերի 5-ից մուտք է եղել 44 մլն դոլարի համարժեք գումար։

3. Ճանապարհաշինական լայնածավալ ներդրումներ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ կառավարության որոշմամբ 13.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների և կամուրջների հիմնանորոգմանը, կառուցմանը, հսկողությանը և փորձաքննությանը։

Որոշման շրջանակներում կվերանորոգվի շուրջ 58 կմ ավտոճանապարհ, այդ թվում՝

  • Գյումրի–Քեթի, Մեղրու լեռնանցք, Վանաձոր–Դիլիջան, Ջրվեժ–Գառնի, Գավառ–Սարուխան և այլ ուղղություններ։

  • 64 կմ միջին նորոգման ենթակա ճանապարհ, այդ թվում՝ Օձուն–Արևածագ, Վարագավան–Բերդ, Ագարակ–Յաղդան։

  • Նոր Հաճնի կամուրջի վերանորոգում, Ախթալայի կամրջի կառուցում, Սևանի հանգույցի հիմնանորոգում։

Նշվեց նաև, որ արդեն ասֆալտապատվել է 48 կմ, իսկ շուրջ 350 կմ մասով պայմանագրեր են կնքված։

4. Արտադրության և արտահանման խթանում

Հաստատվել է երկու նոր ծրագիր՝

  1. Սերտիֆիկացման և փորձարկումների ծախսերի փոխհատուցում՝ աջակցելու արտահանողներին արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի ստացման հարցում։ Նախատեսվում է աջակցել շուրջ 500 տնտեսավարողի։

  2. Որակի կառավարման համակարգերի ներդրման և սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցում, ինչը կնպաստի արտադրանքի որակի բարձրացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

5. Ազգային ստանդարտների արդիականացում

Հաստատվել է 2025-ի պետական ստանդարտացման ծրագիրը, որի նպատակն է՝

  • Ստեղծել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների ֆոնդ։

  • Աջակցել շինարարության, բարձր տեխնոլոգիաների, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներին։

  • Զարգացնել համագործակցությունը միջազգային ստանդարտացման կազմակերպությունների հետ։

6. 2026-2028 թթ. պետական ծախսերի ծրագիր

Հաստատվել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ Կառավարության տնտեսական, հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունները, ինչպես նաև սահմանում է հաջորդ երեք տարիների ծախսային առաջնահերթությունները։

ԼՂ-ից տեղահանվածների, անհայտ կորածների ընտանիքների և զբաղվածության աջակցություն

  • ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուսուցման և աշխատանքի փորձ ձեռք բերելու ծրագրում կատարվել են փոփոխություններ՝ չարաշահումները կանխելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները կշարունակեն ստանալ աջակցություն՝ ամսական 300,000 դրամ, ևս 3 ամիս։

7. Ներդրումային խրախուսումներ

Մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվող ընկերություններ՝

  • «Արթիկի ՓՀԿ»՝ թելերի արտադրություն, 634 մլն դրամ ներդրում։

  • «Աբրիկոս»՝ ինտենսիվ այգի և գյուղտեխնիկայի պարկ, 203 մլն դրամ ներդրում։

  • «Գրին սոլուշնս»՝ նոր ջերմատուն Գեղարքունիքում, 3 մլրդ դրամ ներդրում։

  • «Պեննիլեյն»՝ վարդերի ջերմատուն, 620 մլն դրամ ներդրում։

8. Օրենսդրական փոփոխություններ

  • Կադաստրի կոմիտեին դատարանների ակտերի էլեկտրոնային ներկայացման մեխանիզմի ներդրում։

  • Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների դադարեցման գործընթացների պարզեցում։

  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ՝ իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների հայցերի հետ կապված։

9. Միջազգային համագործակցություն

  • ՀՀ-ն կստորագրի Ծովային կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի համաձայնագիրը՝ ընդգրկվելու համաշխարհային գործընթացներում։

  • Հավանություն է տրվել ՄԶԸ 21-րդ համալրման շրջանակներում ՀՀ հանձնառությանը, որտեղ շեշտը դրվել է թվային փոխակերպման վրա։

10. Մշակութային արժեքների արտահանման կարգավորում

Հաստատվել են կարգեր մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման և վերամշակման նպատակով արտահանման մասին։ Նպատակն է վերահսկել գործընթացները, կանխել ապօրինի արտահանումը և ապահովել մշակութային ժառանգության պահպանությունը։

11. Մայր Հայաստանի թանգարանի վերակազմավորում

Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը վերակազմավորվում է՝ դառնալով Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ,՝ ապահովելով ավելի համակարգված կառույց ու արդյունավետ կառավարում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: