Ասիայից ԱՄՆ ավիաբեռների ծավալը մայիսին նվազել է 10.7 տոկոսով՝ անցած տարվա համեմատ, քանի որ Վաշինգտոնը վերացրել է մինչև 800 դոլար արժողությամբ փոքրարժեք ապրանքների հարկային արտոնությունը։ Նախկինում այս ապրանքներն ազատված էին մաքսերից, սակայն մայիսի 2-ից դրանց վրա սահմանվել է մինչև 145 տոկոս սակագին, որը հետագայում նվազել է մինչև 30 տոկոս։
Aevean խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Չինաստանից ԱՄՆ ուղարկվող փոքրարժեք առցանց գնումների ծավալը մայիսին ընկել է 43 տոկոսով, ինչի հետևանքով ավիաընկերությունները կրճատել են թռիչքների հաճախականությունը։ Մասնագետները նշում են, որ չինական ընկերությունները սկսել են ակտիվանալ այլ շուկաներում՝ հատկապես Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, փորձելով լրացնել ամերիկյան շուկայի կորուստը։
Աղբյուրը՝ Reuters
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.