Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Inecopeople-ը Tech Week Vanadzor-ի շրջանակում անցկացվող ԴևHacks հաքաթոնի գլխավոր հովանավորն է

Հլս 4, 2025 17:46
389

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մեկնարկել է տեխնոլոգիական խոշոր միջոցառումներից Vanadzor Tech Week-ը, որը միավորել է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներինփորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով ու նորարարություններով։ 

Inecopeople-ը Tech Week-ին անցկացվող ԴևHacks հաքաթոնի գլխավոր հովանավորն է։ Հաքաթոնին 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները։ Inecopeople-ի հովանավորության շրջանակում է նաև հաքաթոնի առաջին տեղի մրցանակը՝ 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ 

«Մենք սիրով ենք միացել հաքաթոնին, քանի որ այստեղ տեսնում ենք այն, ինչին հենց ինքներս ենք հավատում Ինեկոբանկում ու հատկապես՝ Inecopeople-ում. դա զարգացումն է, տաղանդների բացահայտումն ու աջակցումը և հավատը՝ տեխնոլոգիական ապագայի հանդեպ։ Հաքաթոնին միացել ենք «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում։ Այս նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ կրթության աջակցության ծրագիր ենք իրականացնում, որն այս տարի շատ ավելի մասշտաբային է։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրով մենք պարզապես ֆինանսավորում չենք իրականացնում. մենք ձևավորում ենք հարթակներ, որտեղ նոր գաղափարներ կծնվեն, նոր սերնդի տաղանդները կունենան զարգացման ու առաջընթացի հնարավորություններ։ Եվ այս առումով, մեծապես կարևորելով հենց տեխնոլոգիական ոլորտում շարունակական կրթությունը, միացանք ԴևHacks-ին»-ելույթում նշեց Ինեկոբանկի Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար  Էլինա Ստեփանյանը։ 

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է կրթության աջակցության ծրագիր, որի բյուջեն ավելի քան 1 միլիարդ դրամ է։ Ծրագրի շրջանակում 150 ուսանողի կրթաթոշակ է տրամադրվելու, իրականացվելու է 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցումը, 20-ն արտերկրում  կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն կստանա, 30 մասնագետ՝ մագիստրոսական կրթության ֆինանսավորում աշխարհի թոփ 50 համալսարաններում։ Ծրագրի դիմում հայտերն արդեն ընդունվում են վեբ կայքում։ 

Նշենք նաև, որ ԴևHacks-ի նախագծերի գնահատման ժյուրիի կազմում է նաև Ինեկոբանկի Կիրառական ծրագրերի զարգացման և ավտոմատացման բաժնի ղեկավար Էրնեստ Մանուկյանը։ Tech Week-ի շրջանակում Բանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը կմասնակցի պանելային     քննարկման/դեբատի «Ֆինանսների ապագան Հայաստանում. բանկեր, ֆինթեք  web3՝ հակամարտություն, թե համատեղում» թեմայով, Նախագծերի կառավարման կենտրոնի ղեկավար Արա Արարատյանը ելույթ կունենա «Transformational Technological Project Management» թեմայով։ 

Tech Week 2025-ի շրջանակներում հուլիսի 5-ին նաև տեղի կունենա Ineco Tech Stage համերգային երեկոն, որը կազմակերպել է Ինեկոբանկը՝ Mastercard-ի հետ համատեղ։ 

 

 

 

 

 

*գովազդ

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: