Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ

Հնս 3, 2025 17:00
29

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։

Մարզահրապարակը հագեցած է նորագույն մարզասարքերով՝ հարմարեցված նաև  շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ (Ամուր առողջություն և բարեկեցություն) և 10-րդ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։

Մարզահրապարակի նախագծման և կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է Street Workout ֆեդերացիան։

Ծրագիրն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Որոշեցինք Շիրակի Գյումրի, Լոռու Սպիտակ և Սյունիքի Գորիս քաղաքներում հիմնել մարզահրապարակներ։ Այս մարզահրապարակն ամենամեծն է, քանի որ այստեղ ունենք նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ: Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից համայնքներում իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը  Ակբա բանկի  համար շատ կարևոր են։ Նշված համայնքներում, ով կցանկանա զբաղվել սպորտով, կունենա մշտական վայր, որտեղ կկարողանա մարզվել ու մյուսներին էլ օրինակով ցույց տալ, թե որքան լավ է առողջ ապրելը», — նշել է Ակբա բանկի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Համայնքում պատանիները, աղջիկները հետաքրքրված են առողջ ապրելակերպով և ֆիզիկապես ամուր և ուժեղ լինելու հեռանկարով։ Նման նախաձեռնությունները կարևոր են, որպեսզի սահմանին ապրող պատանիներն ու աղջիկները հոգով և մարմնով առողջ լինեն»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Նման մարզահրապարակները դաստիարակչական բնույթ ունեն երեխաների ու երիտասարդների կյանքում։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ  փոքր տարիքից սպորտին հասանելիություն ունենա: Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլև առողջ ժամանց անցկացնել»,- նշել է Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: