Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior

Հնս 2, 2025 19:43
13

«90-ականների Երևան» գրքի շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրվել հունիսի 1-ին։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանի նոր գիրքը, որ շարքի 4-րդ գիրքն է, անցած-գնացած տարիների մասին ամենապատկերավոր ձևով է պատմում մեր օրերի երեխաներին։ Շնորհանդեսը հիանալի առիթ էր՝ երեխաներին ներկայացնելու իրենց ծնողների մանկությունը։

Իդրամ ընկերությունը միշտ սիրով է աջակցում ընթերցանությունը խթանող միջոցառումներին․ այս անգամ էլ Իդրամ Ջունիորն ու ԴաՎինչին երեխաների համար անակնկալ ունեին։ Երեխաները հնարավորություն ունեն ԴաՎինչի հրատարակչության ամբողջ տեսականին, այդ թվում Հայկ Աջապահյանի գրքերի ամբողջ շարքը, գնել 25% զեղչով` վճարելով Իդրամ Ջունիորով։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել երեխաների մշտապես կրթվելու կարևորությունը․ «Մենք վստահ ենք, որ երեխաներին նմանատիպ հետաքրքիր գրականություն մատուցելով կարող ենք սեր արթնացնել ընթերցանության հանդեպ։ Երեխաներին լավագույնս կարող ենք պաշտպանել նաև, եթե նրանց զինենք գիտելիքներով։ Իդրամը նաև ֆինանսական գրագիտության դասընթացներով փորձում է կյանքի այդ՝ շատ կարևոր ոլորտում կրթել և զինել երեխաներին», — ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

«Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանն էլ կարևորեց ֆինանսական կրթությունը հատկապես արագ զարգացող տեխնոլոգիաների դարում․ «Երեխաները շատ չեն պատկերացնում ինչ է փողը, ինչպես վարվել դրա հետ և հատկապես՝ ինչպես խնայել․ նրանց փոքրուց է պետք սովորեցնել այդ ամենը», — ասաց նա։                                                                                 

«90-ականների Երևան» գիրքը նկարազարդ է ներկայացնում այդ տարիների կյանքը, երեխաները գրքի տողերում կտեսնեն այսօրվա կյանքի և իրենց ծնողների մանկության մեծ և հետաքրքիր տարբերությունները։ Իսկ միջոցառման օրը բազմաթիվ երեխաներ արդեն իսկ վճարելով Իդրամ Ջունիորով հասցրին հաճելի զեղչով ձեռք բերել նոր գիրքը։

Ակցիան կգործի մինչև հունիսի 7-ը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: