Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

PANEX-ը ներկայացնում է նորարար շինարարական լուծումներ

Հնս 2, 2025 11:18
20

Երևանում մեկնարկել է Construction Expo-ն, որը մի հարկի տակ է հավաքել ոլորտի խոշորագույն ընկերություններին ու մասնագետներին։

Մասնակիցների շարքում է վրացական Panex ընկերությունը՝ տարածաշրջանում առաջիններից, որն արտադրում է սենդվիչ-պանելներ՝ պոլիուրետանային միջնաշերտով։

Ընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է արդեն յոթերորդ տարին՝ ներկայացնելով իր նորարար լուծումները, վերջին սերնդի պատային և տանիքի սենդվիչ-պանելները։ Դրանք աչքի են ընկնում բարձր որակով, էներգախնայողությամբ և գեղագիտական տեսքով։

Դավիթ Ջամբուրիձե — Կորպորատիվ վաճառքների և արտահանման զարգացման մենեջեր. «Մեր պանելներն ունեն շատ ցածր ջերմահաղորդունակություն, ինչի շնորհիվ էականորեն նվազեցնում են սառեցման և ջեռուցման ծախսերը։ Սա հատկապես կարևոր է սառնարանների, սառցարանների, պահեստների և տեխնիկական տարածքների կառուցման ժամանակ։ Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ մետաղ և պոլիուրեթան, իսկ արտադրությունը զինված է ժամանակակից իտալական և կորեական սարքավորումներով։ Յուրաքանչյուր փուլ վերահսկվում է որակավորված մասնագետների կողմից: Այս ամենը զգալիորեն բարձրացնում է արտադրանքի որակը:»

Ընկերությունը վերջերս անցել է ISO 9001:2015 միջազգային հավաստագրումը՝ գերմանական TÜV Nord (Թյուֆ Նորդ) սերտիֆիկացնող մարմնի կողմից՝ Enterprise Georgia (Էնթերփրայզ Ջորջիա ) կազմակերպության աջակցությամբ։ Սերտիֆիկացումը հնարավոր է դարձել արտադրական գծի արդիականացման և եվրոպական որակի կառավարման ստանդարտների ներդրման շնորհիվ։ Այն նշան է արտադրանքի բարձր որակի և կառավարման հստակ համակարգի։

Ընկերությունը հավակնում է զարգանալ նաև միջազգային շուկայում՝ Հայաստանը համարելով տարածաշրջանային կարևոր հանգույց։ Երևանյան ցուցահանդեսը Panex-ի համար ոչ միայն արտադրանքի ներկայացման հարթակ է, այլև համագործակցությունների հաստատման ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն։

Գիորգի Մեգրելիշվիլի  — Կորպորատիվ վաճառքների և արտահանման զարգացման մենեջեր. «Մեզ համար նման միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը պարզապես գործնական միջոցառում չէ, այլ առիթ՝ հանդիպելու մեր կարևոր գործընկերներին։ Դա հատկապես վերաբերում է Հայաստանին՝ մեր հարևան երկրին, որի հետ կապված ենք ոչ միայն գործնական, այլև ջերմ մարդկային հարաբերություններով։ Հայաստանը մեր հարևանն է, վստահելի գործընկերը: Մեզ համար կարևոր է այստեղ լինելը, անձամբ շփվելը, փորձի փոխանակում իրականացնելը: Նման միջոցառումները օգնում են ավելի լավ հասկանալ շուկայի կարիքները և առաջ շարժվել։»

Panex-ի պանելները լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ՝ լոգիստիկ կենտրոնների, սննդի և գյուղատնտեսական օբյեկտների, վարչական շենքերի կառուցման համար։ Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակակից գործարանը համալրված է իտալական ավտոմատացված արտադրական գծով, որը թույլ է տալիս տարեկան արտադրել մինչև 6 միլիոն քառակուսի մետր պանելներ։

2014 թվականին հիմնադրված Panex ընկերությունը այսօր արդեն համագործակցում է մի շարք աշխարհահռչակ բրենդների հետ, այդ թվում՝ Coca-Cola, Mercedes-Benz,  Askaneli, Բրեդֆիլդ:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: