Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

Հունիսի 2-ի բիզնես լուրերը

Հնս 2, 2025 20:42
19

Միջին աշխատավարձ և զբաղվածություն Հայաստանում

Միջին աշխատավարձը մոտենում է 300 հազար դրամին
2024-ի առաջին եռամսյակում միջին աշխատավարձը կազմել է 298 հազար դրամ։ Աշխատուժի միջին թվաքանակը եղել է 1 մլն 326,5 հազար մարդ, որոնց 87.1%-ը զբաղված են եղել տնտեսության մեջ։

Կենդանիների ներկրում՝ կեղծ փաստաթղթերով

Ռուսաստանից ներկրված ցլիկների մուտքը արգելվել է
ՍԱՏՄ-ն հայտնել է, որ 190 ցլիկների խմբաքանակը փորձել են ներկրել կեղծ փաստաթղթերով՝ ինչը հիմք է հանդիսացել մուտքը արգելելու համար։

Պարենային ապրանքների գների փոփոխություններ

Բանջարեղենը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել
2025-ի առաջին եռամսյակում արձանագրվել է պարենային ապրանքների գնաճ. բանջարեղենը թանկացել է 18.1%-ով, մրգերը՝ 6.1%-ով, իսկ շաքարավազի գինը նվազել է։

Պողպատի ու ալյումինի ներմուծման նոր մաքսատուրքեր ԱՄՆ-ում

Թրամփը կրկնապատկում է մաքսատուրքերը
ԱՄՆ-ում հունիսի 4-ից պողպատի և ալյումինի մաքսատուրքերը կբարձրանան՝ հասնելով 50%-ի՝ նպատակ ունենալով պաշտպանել ազգային արդյունաբերությունը Չինաստանի մրցակցությունից։

Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը Գերմանիայի հասցեին

«Սպասում ենք Գերմանիայի տնտեսական կործանմանը»
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

Նիտրատներով ձմերուկի ներմուծումը արգելվել է

557 տոննա ձմերուկից 213-ը՝ մերժվել է լաբորատոր փորձաքննությամբ
Մայիսի 26–31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծված ձմերուկներից մի մասի մեջ նիտրատների քանակը գերազանցել է թույլատրելի սահմանները։

ՀՀ և ԱԶԲ համագործակցության զարգացում

Նոր ծրագրեր՝ վարկային և դրամաշնորհային բաղադրիչներով
ՀՀ ֆինանսների նախարարն ու Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են ընթացիկ և ապագա ծրագրերը, ընդգծելով համագործակցության պորտֆելի աճը։

Եգիպտոսի նորարարական նախագիծը անապատում

Քաղաք՝ ջրի և հողի արժեքը բարձրացնելու համար
Եգիպտոսը նախատեսում է կառուցել նոր քաղաք՝ Նեղոսի ջուրն օգտագործելով New Delta նախագծի ոռոգման նպատակով։

ՕՊԵԿ+-ի որոշում նավթի արդյունահանման մասին

Արտադրության ավելացում՝ հուլիսից սկսած
ՕՊԵԿ+-ի ութ երկրներ պայմանավորվել են օրական 411 հազար բարելով ավելացնել նավթի արդյունահանումը՝ սկսած հուլիսից։

Մանրամասները՝ տեսանյութում: