2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով

Հլս 1, 2025 16:23
28

Մոսկվա, 2025 թ. Հունիս 30 – Հունիս 27-29-ը Մոսկվայում կայացած Toon Expo Moscow 2025-ը Հայաստանի անշարժ գույքի շուկայի համար պատմական իրադարձություն էր։ Հայաստանյան 30-ից ավելի ընկերություն Մոսկվայում ներկայացրին 50 ավելի նախագծեր։ EXPO-ի հիմնական գործընկեր RED Invest Group-ը Հայաստանից դուրս իրականացվող աննախադեպ մեծությամբ այս միջոցառմանը մասնակցեց մեկ տասնյակ լավագույն նախագծերով։

Միջոցառման ընթացքում ընկերության տաղավարը հյուրընկալեց հազարից ավելի այցելուների՝ ներառյալ ներդրողների, անշարժ գույքի մասնագետների և Սփյուռքի ներկայացուցիչների։ Այցելուների զգալի մասը RED Invest Group-ի տաղավարում գործարքներ կնքեցին։ 

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դառնալու ներդրումային հարթակ համաշխարհային շուկայում։ Մեր ներկայությունն այս տարի սկսեցինք Մոսկվայից․ քաղաք, որտեղ առկա է մեծաթիվ հայ համայնք։ Մենք նախատեսում ենք առաջիկա տարիներին Հայաստանի անշարժ գույքի գրավչությունը ներկայացնել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում», – նշեց RED Invest Group-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանում ներկայացվում են միայն այն նախագծերը, որոնք հետաքրքիր են տեղական գնորդի համար՝ թե՛ ապրելու, թե ներդրումային տեսանկյունից։

«Այս միջոցառման կարգախոսն է «Toon Expo Moscow — инвестиция, которая приближает к дому»։ Հավատարիմ մնալով այս տրամաբանությանը՝ օգտագործում ենք նման կարգախոս․ «Недвижимость, которая соединяет с родиной»։ Սա մեր առաքելությունն է՝ կապ ստեղծել Հայաստանի և մեր հայրենակիցների միջև անշարժ գույքի միջոցով», – հավելեց Ավետիսյանը։

Նշենք, որ Toon Expo Moscow-ի այցելուները, գնորդները, ռուսաստանյան շուկայի անշարժ գույքի պրոֆեսիոնալները տպավորված էին ներկայացված նախագծերի ճարտարապետական լուծումներից ու որակից, իսկ Հայաստանի անշարժ գույքի վերջին տարիների զարգացման տեմպերի մանրամասներին ծանոթանալիս արդեն հիացմունք ու զարմանք էին արտահայտում։ 

Տեղեկացնենք, որ RED Invest Group-ը գրասենյակ է բացել Մոսկվայում, որտեղ հաճախորդները հնարավորություն կունենա ստանալ իրենց համար կարևոր հարցերի պատասխանները, որոշումներ կայացնեն ու ներդրում կատարեն Հայաստանում։   

RED Invest Group-ի մասին

RED Invest Group-ը անշարժ գույքի շուկայի խոշորագույն ընկերություններից է Հայաստանում։ Ընկերությունը գործում է ավելի քան 11 տարի՝ ապահովելով ամեն ութերորդ գործարքը նորակառույցներում։ RED Invest Group-ը ներկայացնում է ավելի քան 40 էքսկլյուզիվ նախագիծ, ունի 50-ից ավելի աշխատակից, միջազգային ներկայացուցչություններ Լոս Անջելեսում, Մարսելում և այժմ նաև Մոսկվայում։ Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է $100 մլն-ը։

____________________________

Լրացուցիչ տեղեկատվության համար՝
www.redinvest.am
+374 98 908 908
[email protected]

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: