Կրիպտոարժույթի շուկայում արժեզրկում է տեղի ունենում
ԵՄ ռազմական բյուջեն ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ավելացել է 20%-ով
ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2024 թվականին
Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում
5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
2022-ի փետրվարի վերջից Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 23 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
G7-ի և G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
ԱՄՆ-ում կառուցվել է աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկը՝ 3200 մեգապիքսել լուծաչափով
Wildberries-ը սկսում է մեքենաների վաճառք
ԱՄՆ ՄԶԳ-ն 33 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին
ՀՀ-ում ամեն 3-րդ երեխան ապրում է աղքատության մեջ, ԵԱՏՄ-ում ամենաաղքատն ենք համարվում. զեկույց
ՀՀ կենտրոնական բանկը, ArCa-ն եւ ISAA-ը՝ Doing Digital Awards-ի մրցանակակիրներ
Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում
Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպք է արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 34․750 մլն դրամ
Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում արժեզրկվել են 31 տոկոսով
Հայաստսանին բաժին է ընկել Ռուսաստան կոնյակի մատակարարումների 61,7%–ը
Չինաստանն առաջին եռամսյակում գրանցել է մեկ շնչին ընկնող եկամուտների 6.2% աճ
Կրեմլը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից

ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի ԵԱՏՄ-ի վրա. կգործի հատուկ ընթացակարգ

Մրտ 11, 2022 16:48
55
ADS

ՌԴ Կառավարությունը սահմանել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների եւ սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելվում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը։

«Ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 ապրանքատեսակ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ եւ լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի եւ քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ, պանելներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սահմանափակումը կգործի մինչեւ 2022 թվականի վերջ։

Ինչպես ընդգծել են ՌԴ կառավարությունում, «այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր արտասահմանյան երկրներ», բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններ, Աբխազիա եւ Հարավային Օսիա։

«Վերջինների համար գործելու է արտահանման թույլտվության ընթացակարգ՝ հաստատված կառավարության առանձին որոշմամբ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Ենթադրվում է, որ ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա եւ Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները կտրամադրեն ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, տրանսպորտի նախարարությունը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, թվային զարգացման նախարարությունը եւ բնապահպանության նախարարությունը, նշել են կառավարությունում։

Մեկնաբանություն