Ճապոնիան թույլատրել է օտարերկրյա աշխատուժի օգտագործումը տնտեսության ևս չորս ոլորտներում
ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար տրանսֆերտ՝ մեծ մասը МИР քարտերով. Շաքե Իսայան
Փետրվարին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրողի գներն աճել են 7,5%-ով
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
COM.E ON FORUM Երևան. OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը
ՊԵԿ. Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Մի շարք ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ
Սնանկացած FTX կրիպտոբորսայի նախկին ղեկավարը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ $11 մլրդ-ի բռնագրավմամբ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, արձանագրվել՝ 8 ՃՏՊ
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին
Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր
ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
«ԱվտոՎԱԶ»-ն Ադրբեջանում սկսել է Lada ավտոմեքենաների արտադրություն
Meta-ն ապրիլին AI կավելացնի Ray-Ban Meta խելացի ակնոցներին
Ռուսաստանի Բանկը ևս կես տարով երկարացրել է միջոցների փոխանցումների սահմանափակումները արտասահման
Linkedin Local Yerevan-ը կմիավորի 300-ից ավելի գործարարի
Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար

Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին

Մրտ 11, 2022 00:44
66
ADS


Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։

Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:

The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։

Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։

Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։

China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։

2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:

UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։

Մեկնաբանություն