2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում սիգարետների արտադրությունը նվազել է 9.8%-ով
2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.2%-ով
Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաորսիչ է դուրս բերվել
Ռուսաստանը ակնկալում է, որ CBDC-ի տարածումը կպահանջի 5-7 տարի
Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են
Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ abnews.am ԿԱՅՔՈՒՄ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ն ուղեցույց է հրապարակել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ abnews.am ԿԱՅՔՈՒՄ
ԵԱՏՄ–ն մտադիր է Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսել մայիսին
Սմարթֆոնների վաճառքի թվով Apple-ը դիրքերը զիջել է Samsung-ին
Ռուսաստանից Վրաստան փոխանցումները կրճատվել են 73%-ով
Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունումը
Կրիպտո ստարտափներում ներդրումների ծավալն աճել է 38%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը կարող եք գտնել abnews.am կայքում
ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցության տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` abnews.am կայքում
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Մերձավոր Արևելքում լարվածության աճը խիստ մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ
Ֆրանսիան եւ Գերմանիան իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Իրանը
Ripple-ի գործադիր տնօրենը կանխատեսել է կրիպտո շուկայի ավելի քան 5 տրլն դոլարի աճ մինչև տարեվերջ
Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանը փակել է իր օդանավակայանները. չեղարկվել են նաև Երևանից թռիչքները

Որքա՞ն գինի է արտադրում Արենիի գինու գործարանը

Հնս 5, 2022 20:40
59
ADS

Արենիի գինու գործարանն անկախացումից երեք տարի հետո է բացել իր դռները։ Հիմա տարեկան 200․000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց Արենի տեսակի խաղողից է պատրաստվում, ունեն նաև մրգային գինու տեսականի՝ նռան և բալի հիմքով։

Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։

Գործարանի տնօրեն Տիգրան Սիմոնյանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարը նա է ու իրեն այլ ոլորտում չի պատկերացնում։

Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որը արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել Գինու օրերի գլխավոր հովանավորի պարտականությունը, այս տարի նրա հետ միասին միջոցառման գործընկեր է նաև Վիզա միջազգային վճարային համակարգը։

«Ակբա բանկի հետ մենք վաղուց ենք աշխատում։ Շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ կրկին Ակբայի օգնությամբ»,- պատմում է Տիգրան Սիմոնյանը։

Արենիի գինու գործարանի ղեկավարը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։

Մեկնաբանություն