Bitcoin ETF-ների թեժ մեկնարկը հիմնականում պայմանավորված է մանրածախ ներդրողներով
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Ավելանում է Վրաստանից Գերմանիա չվերթների հաճախականությունը` պայմանավորված ամռանը Եվրո-2024-ի անցկացմամբ
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն Թունյան
Qatar Airways-ը ներկայացրել է ԱԲ-ով գործող առաջին վիրտուալ օդուղեկցորդուհուն
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել
Ֆրանսիան նպատակադրված է մինչև 2027-ը նվազեցնել բյուջեի դեֆիցիտը
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա․ «Վեոլիա Ջուրը» կստանա 1,1մլրդ դրամի սուբսիդավորում
G7-ում քննարկվում է ռուսական նավթի գնի առավելաչափի իջեցման հնարավորությունը
ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման վիդեոներ
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ
Հայաստանը 19 միլիոն դրամի օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված անձանց
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17000 երեխա արդեն տեղավորվել է դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
Google-ը ԱԲ նոր գործառույթներ է ներկայացրել Maps-ում և Search-ում. դրանք կօգնեն ճանապարհորդներին
Moody’s-ը հաստատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «Ba2» մակարդակում.
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Lավ գիտեի, որ Արցախի «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. Շահրամանյան

Նոր շունչ հայկական տելեկոմում

Մյս 3, 2022 19:46
59
ADS

   Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց  Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։
Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․
«25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է  մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։
Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է`
«Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։
Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։
«Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա:
Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։

Մեկնաբանություն