ՌԴ-ի որոշ շրջաններում հացը թանկացել է շուրջ 30 տոկոսով
Fintech Revolut ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ 1500 նոր աշխատատեղ բացել
Սաուդյան Արաբիայի Fakeeh Care Group-ի բաժնետերերը նախատեսում են վաճառել Riyadh IPO-ի 21,5%-ը
Volkswagen-ը նպատակ ունի կայուն պահել Չինաստանի շուկայի մասնաբաժինը
Սանկտ Պետերբուրգի դատարանը սառեցրել է JPMorgan-ի ռուսական ակտիվները՝ 440 միլիոն դոլարի հայցով
Չինական Pandabuy կայքով բազմահազար կեղծ կոշիկները, այդ թվում կեղծ Adidas Yeezy-ները են վաճառվել
Նախագահ Բայդենը ստորագրել է 95 միլիարդ դոլար արժողությամբ օտարերկրյա օգնության փաթեթը
Էլեկտրական մեքենաների արտադրությունը մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրի վրա, սակայն մարտկոցների վերամշակումը այդ խնդիրըկլուծի
Իրական գործարարի 6 արժեքները. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Սգո օրերի ազդեցությունը տարբեր երկրներում բիզնես գործունեության վրա. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Tatneft-ի բաժնետոմսերն աճել են 2,57%-ով՝ հասնելով 729,7 ռուբլու
ՌԴ արտահանումը եվրոպական երկրներ 24թ-ին նվազել է մինչև $9 մլրդ՝ 23թ. նույն ժամանակահատվածի $18,3 մլրդ փոխարեն
Թուրքիայում ՌԴ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս դատի տալ Turkish Airlines-ին
Չինաստանից ՌԴ մեքենաների և սարքավորումների մատակարարումները մարտին նվազել են 15%-ով՝ կազմելով $2,9 մլրդ
Qiwi-ն չի կարող դիվիդենտներ վճարել արժեթղթերի շուկայում խնդիրների և ռուսական բիզնեսների վաճառքից առաջացած վնասների պատճառով
Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին
iPhone-ի վաճառքը Չինաստանում առաջին եռամսյակում նվազել է 19%-ով և ցույց է տվել ամենավատ արդյունքը Covid-19 2020-ից ի վեր
«Ինտեր ՌԱՕ»-ն մինչև հոկտեմբերի կեսը հետ կգնի իր բաժնետոմսերի 3,132 միլիարդը (բաժնետիրական կապիտալի 3%-ը) անանուն բաժնետիրոջից
Եռամսյակային հաշվետվությունից հետո Spotify-ի բաժնետոմսերն աճել են 13%-ով. Ընկերության եկամտուտն հասել է 3,6 մլրդ-ի
Google-ը 600 միլիոն եվրո է ներդնում Նիդեռլանդներում տվյալների նոր կենտրոնի համար

Հայամետությունն առանց պրոյեկտումների. սահմանափակ ռեսուրսներ, թե՞ սահմանափակ մոտեցումներ

Հկտ 20, 2022 19:37
29
ADS

Պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների գերլարմամբ, այսօր դիվանագիտական տարբեր ձևաչափերում ցանկացած գործողություն և միտք, որը դուրս է տարածաշրջանային խաղացողների շահերի բալանսավորման տիրույթից, առավել սուր և ծայրահեղական է ընկալվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այստեղ կան մի քանի ենթախնդիրներ, որոնք պետք է մատնանշենք:
 Առաջին, արդյո՞ք մեզ համար երկրի ներսում խնդիր է հայամետությունը:
 Երկրորդ, ներհասարակական մակարդակում ունե՞նք կոնսենսուս հայամետության շուրջ:
 Եվ, վերջապես, ունե՞նք արդյոք կարողություն հայամետությունն ընկալելի դարձնել միջազգային հանրությանը թե ոչ:
Տարիներ շարունակ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված թե ներհասարակական և թե ներքաղաքական հարթություններում մենք ընկալել և վերաբերվել ենք հայամետությանը պրոարևմտյան և պրոռուսական հակազդեցությունների շրջանակներում: Այլ կերպ ասած՝ չտարանջատելով ազգային շահը, մենք փորձել ենք դա կապել և համադրել տարբեր բևեռների շահերի և կարիքների հետ: Իսկ օրհասական պահին, ստացվել է այնպես, որ մենք կամ չունենք հայամետության մասին միասնական և փոխհամաձայնեցված ընկալում կամ այն լղոզվել է տարաբնույթ ներքին և արտաքին գործընթացների փոխազդեցության շրջանակներում:
Սա կարևոր է այնքանով, որ մեր լղոզված ընկալումներն ու գնահատականները համապատասխանաբար ազդեցություն են գործում միջազգային հանրության ընկալումների և դիրքորոշումների վրա: Այս առումով՝ հատկապես հասարակական կարծիքի ուսումնասիրության, սոցիալական հարթակների միջոցով վարքաբանական մոդելների հետազոտական գործիքները լավագույնս աջակցում են այդ ընկալումների ձևավորմանը: Այս ամենը բնականաբար էլ ավելի է դժվարեցնում դիվանագիտական ներկայացուցիչների և մասնավորապես՝ գիտական հանրույթի աշխատանքը: Քանի որ գիտական կոնֆերանսների, ֆորումների, կլոր-սեղան քննարկումների ժամանակ ազգային շահերի ներկայացման փորձերը բախվում են հայամետության մասին արդեն իսկ ձևավորված ոչ միանշանակ ընկալումներին, և դրանից բխող Արևմուտք-Ռուսաստան հակազդմանը:

Մեկնաբանություն