Երևանում մայիսի 14-ից 16-ը կանցկացվի ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպումը
Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Հունգարիան կպահպանի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ հակառակ Եվրախորհրդարանի որոշմանը
Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը պահպանել է 50% մակարդակի վրա
BHP-ն կվերաձևավորի պղնձի շուկան Anglo-ի առաջարկով
Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակրի և 2 առևտրային նավի վրա
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
24 թվականի I եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Կրիպտոարժույթների շրջանառությունը ՀՀ–ում կդառնա անկանխիկ
Հայկական CodeSignal-ն ընդգրկվել է TIME-ի վարկանիշում
Գերմանիան բարելավել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Apple-ը կտրուկ կրճատել է Vision Pro-ի արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով
Կկայանա «Հայաստան-Կիպրոս. Բիզնես հնարավորություններ» ֆորումը
24թ. մարտին 23թ. մարտի համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 15.3%, իսկ 23թ. համեմատ՝ 10.4%
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25.04.24

Երեւանում այս տարի կփոխարինվի 467 վերելակ

Հկտ 26, 2022 14:50
64
ADS

Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Սակայն ծրագրի ծավալը տասը տոկոսով ավելացվել է, փոխվող վերելակների թիվը հասցնելով 467-ի: 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է: Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը: 467 վերելակները փոխելուց հետո Երեւանում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի` ավելի մեծ ծավալով: 2023-ի համար նախատեսված է փոխել 700 վերելակ:

Մեկնաբանություն