Միջազգայի առևտրի վիճակագրական ամփոփումը կարող եք կարդալ abnews.am կայքում
Itel-ը թողարկել է 4G-ով ապահովված ստեղներով հեռախոս
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 20/04/24
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը․ Փաշինյան
Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
Անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը ներդրողների համար կարդացեք abnews.am կայքում
Գերազանցության մշակույթ. ինչպես ընկերությունն ավելի հաջողակ դարձնել. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Տարեկան կտրվածքով Եվրամիությունից տեղի է ունեցել 300 միլիարդ եվրոյի ֆինանսական արտահոսք
Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Հայաստանի տնտեսության 35%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին. Լավրով
Կստեղծվի «Տաղանդների զարգացման հիմնադրամ»
Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է
Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք բողոքել են Իսրայելի հետ ընկերության համագործակցության դեմ
iPhone 17 Plus-ն ավելի փոքր էկրան կունենա

Բերքատվությունը շեշտակի ավելացնելու հնարավորություն (Տեսանյութ)

Ապր 8, 2022 13:36
212
ADS

Խելացի գյուղատնտեսություն, եվրոպական լավագույն տեխնոլոգիաներ, հակակարկտային համակարգեր, կաթիլային ոռոգում  և որակյալ բերք։ Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, ArLeAM ընկերության ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։
ArLeAM-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։ Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի ծիրանի սորտեր։

ArLeAM-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը  ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ, կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։  Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից: էկրանի  վրա երևում է տեսակավորման արագությունը, արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։

Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ, տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն էլ օգնում է պլանավորել արտադրական  հաջորդ տարին։

«Ինտենսիվ այգու կյանքը հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։ 3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք 50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։ Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը պատկերացնել հնարավոր չէ։

Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի «Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Վաճառքներ իրականցանելու համար կարևոր  է խնձորների միաչափ լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու միաչափ լինելը»,- նշում է ArLeAM ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:

ArLeAM-ը նախատեսում է զարգացնել ագրոտուրիզմը. հյուրերի համար կկազմակերպվեն բերքահավաքի աշխատանքներ, գյուղական մթերքների համտես, շինարարության մեջ է նաև հյուրատունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություն