Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին
Google-ի և Apple-ի միջոցով ռուսական ծառայություններ մուտք գործելը սահմանափակվում է
Տաջիկստանն իր ռազմական կարիքների համար Թուրքիայից կստանա 1.5 մլն դոլար
Հունաստանի տնտեսությունը 2024-ին կարող է հասնել նախաճգնաժամային մակարդակին
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ
ԱՄՀ. էներգակիրների գները թույլ են տվել ԱՄՆ-ի տնտեսությանը զարգացմամբ գերազանցել եվրոպականներին
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ
Բացահայտվել է 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Գավառ քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել
Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների պաշտոնյաները Ֆրանսիայում ծանոթացել են ֆրանսիական փորձին
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ
Կսահմանվեն դրույթներ մասնագիտացված հանրակրթական դպրոցների վերաբերյալ
Իլոն Մասկը կհայտարարի Հնդկաստանում գտնվող Tesla գործարանում 2-3 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 18/04/24
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
G7-ի երկրները մտադիր են շարունակել ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման ուղիների ուսումնասիրությունը
ՀՀ Կենտրոնական բանկ. դոլարը նվազել է, ոսկու գինը՝ աճել. 18/04/24
Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Արգենտինան ՆԱՏՕ-ից գլոբալ գործընկերոջ կարգավիճակ է խնդրել

Ամերիկյան BlackRock-ը ռուսաստանյան ակտիվների վրա մոտ $17 մլրդ է կորցրել

Մրտ 14, 2022 15:32
54
ADS

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում ամենախոշորն է կառավարող ակտիվների ծավալով, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության պատճառով մոտ $17 մլրդ է կորցրել ռուսաստանյան արժեթղթերում ներդրումներից։

Հունվարի վերջի դրությամբ BlackRock-ի հաճախորդները տնօրինում էին ավելի քան $18,2 միլիարդ գումարի ռուսաստանյան ակտիվներ։ Սակայն Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառումից, ինչպես նաեւ ռուսաստանյան շուկաների փաստացի փակումից հետո ներդրումային ընկերությունը ստիպված եղավ դուրս գրել արժեթղթերի արժեքը․ դրանց վաճառքը գրեթե անհնար էր դարձել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը։

BlackRock-ն ամբողջությամբ դադարեցրեց ռուսաստանյան արժեթղթերի գնումները փետրվարի 28-ին եւ նույն օրը տեղեկացրեց, որ Ռուսաստանի մասնաբաժինն իր կողմից կառավարվող ընդհանուր ակտիվներում նվազել է մինչեւ 0,01%: Ռուսաստանյան արժեթղթերի ընդհանուր արժեքը փետրվարի 28-ին կազմում էր մոտ $1 միլիարդ, հայտարարել է BlackRock-ի ներկայացուցիչը՝ այս նվազումը բացատրելով ակտիվների վերագնահատմամբ, այլ ոչ թե վաճառքով։

Ընդհանուր առմամբ, BlackRock-ը կառավարում է ավելի քան $10 տրիլիոնի ակտիվներ:

Մեկնաբանություն